fig.
• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «թուզ պը-տուղը» ՍԳր. «թուզի ձևով մի տեսակ պա-լար» Բժշ. որից թզենի ՍԳր. թզաբեր Ոսկիփ. թզենապատ Զքր. կթ. թզենակասփած Աթ. ի. կոյսն. մոլաթուզ Վեցօր. 96. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. մոլաթզենի ՍԳր. Վեցօր. 98. ա-դամաթուզ (նոր գրականի մէջ). թզկերուկ «մի տեսակ թռչուն՝ որ շատ է սիրում թուց ուտել. ֆր. becfigue» մհյ. բառ (տե՛ս Նո-րայր, Բռ. ֆրանս. էջ 140բ). թզորակ «թուզի նման»? Մագ. թղ. 96 (տե՛ս իմ Հայ նոր բա-ռեր հին մատ. Բ. էջ 185)։
• = ⦿ոխառեալ է հին Միջերկրեա՛, լեզուից (ինչպէս գինին կամ իւղը), որից փոխառեալ են նաև յն. բէովտ. τῦϰον, ուտ. t'ōqina, հո-մեր. σῦϰον, լտ. ficus (որից էլ հսաքս. figa, հոլլ. vijg, գերմ. Feige, ֆրանս. figue ևն), բոլորն էլ «թուզ»։
• Lag. Urgesch. 820, յետոյ Fick BВ 1, 173 և աւելի ուշ Müller SWAW 136 (1897), էջ 36 յիշում են յոյն ձևերի նը-մանութիւնը։ Հիւնք. պրս. թուխթէն (ար-մատը թուզ) «կծկել, ամփոփել»։ Pat-rubány ՀԱ 1908, 278 յն. և լտ. ձևերի հետ՝ հնխ. tū «ուռչիլ» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 15, 163, որ ընդունել են նաև Walde 288 և Boisacq 924։-Oštir, Btrg. alarodisch. էջ 1-33 ունի մի ընդարձակ քննութիւն, ուր ընդունելով վերի մեկնութիւնը, աշ, խատում է բոլոր լեզուների «թուզ» նը-շանակող բառերը կցել սրանց, մինչև անգամ չին. a-tsang և վրաց. լեղվի։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Տիգ. թուզ, Տփ. թու-զը (սեռ. թզան), Ոզմ. թօւզ, Ագլ. Գոր. Ղրբ. թօ զնը, Վն. թիւզ. -ծառը նշանակելու հա-մար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկ-պետերբ. 1788, էջ 54 ունի թզնենի.-գաւա-ռականների մէջ (Ասլ. Ոզմ.) թուզ նշանա-կում է նաև «կանացի ամօթոյք». այսպէս է նաև յն. σῦϰον «կոպի կամ սրբանի վրայ այ-տուց, կանացի ամօթոյք»։